Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հատկացումներ մշակութային հաստատություններին

Հատկացումներ մշակութային հաստատություններին
22.09.2020 | 22:03

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպություններին նորոգումների և անհրաժեշտ տեխնիկաների ձեռքբերման համար կտրամադրվեն հատկացումներ: Հայաստանի ազգային կինոկենտրոնի՝ Տերյան 3ա հասցեում գտնվող տարածքում կիրականացվի տարածքի կապիտալ ամբողջական վերակառուցման աշխատանքներ: Կինոկենտրոնն ի վերջո ներկայանալի տեսքի բերելու համար կհատկացվի 102,715.7 հազ. դրամ։ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կտրամադրվի 47,818.8 հազ. դրամ՝ շենքի վերանորոգման համար: Մասնավորապես, վերանորոգվելու են սանհանգույցները, ռեստավրացվելու և թարմացվելու է շենքի ճակատային հատվածը՝ Գ. Լուսավորիչ փողոցի կողմից, պատերը կթարմացվեն, կտեղադրվեն թատրոնի տարբերանշանով համապատասխան ցուցատախտակներ և այլն։


«Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ին կտրամադրվի 20,756.4 հազ. դրամ՝ լուսային սարքավորումների ձեռքբերման համար:
«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին կտրամադրվի 5,523.2 հազ. դրամ՝ թատրոնի համար անհրաժեշտ լուսանկարչական ապարատի ձեռքբերման համար:

Դիտվել է՝ 3393

Մեկնաբանություններ